Իրավաբանական անձանց փոխկապակցվածությունը և դրա հետևանքները - SOS LAW
Call Image

033-855551

[email protected]

Location Image

Tigran Petrosyan 32/8

ք․ Երևան, Դավթաշեն

Time Image

10։00

19։00

Իրավաբանական անձանց փոխկապակցվածությունը և դրա հետևանքները

փաստաբան իրավաբան

Այսօր կխոսենք այն մասին, թե ովքեր են համարվում փոխկապակցված անձինք ՀՀ Հարկային օրենսգրքի համաձայն և ինչ հետևանքների կարող է հանգեցնել անձանց փոխկապակցվածությունը։

Նախ նշենք, որ գոյություն ունեն փոխկապակցվածության 2 տեսակներ՝ օրենքի ուժով և հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ այդպիսին համարվող անձինք։

Օրենքի ուժով անձինք փոխկապակցված են համարվում հետևյալ դեպքերում՝

  1. Երբ ռեզիզդենտ առևտրային կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը ունի մեկ այլ ռեզիզդենտ առևտրային կազմակերպությունում 20 և ավելի տոկոս փայաբաժին (բաժնետոմս, բաժնեմաս),
  2. Երբ ֆիզիկական անձը միաժամանակ ունի 20 և ավելի տոկոս փայաբաժին (բաժնետոմս, բաժնեմաս) 2 և ավելի առևտրային կազմակերպություններից յուրաքանչյուրում։

Հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ անձինք փոխկապակցված են համարվում հետևյալ դեպքում՝

  1. Երբ սահմանված երրորդ անձից ստացված կամ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու հիմքով հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ ճանաչվում են որպես փոխկապակցված:

 

Հարկ վճարողներին որպես փոխկապակցված ճանաչելիս հաշվի են առնվում, մասնավորապես, հետևյալ հանգամանքները.

  • միմյանց միջև կատարվող գործարքների ծավալը, պարբերականությունը.
  • միմյանցից ձեռք բերվող ապրանքների հետագա վաճառքի գներն ու առևտրային վերադիրները.
  • որևէ ապրանքային շուկայում ունեցած մասնաբաժնի մեծությունը:

Անձանց փոխկապակցվածությունը կարող է հանգեցնել հարկման կարգի փոփոխմանը։ Փոխկապակցված անձինք չեն կարող համարվել շրջանառության հարկ վճարող հետևյալ դեպքերում՝

  1. Օրենքի ուժով փոխկապակցված համարվող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանց փոխկապակցված կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք հարկային մարմին են ներկայացրել գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն և հայտարարությունը ներկայացնելու օրվանից հետո, իսկ հայտարարությունում գործունեությունը դադարեցնելու այլ օր նշելու դեպքում` այդ օրվանից հետո փաստացի գործունեություն չեն իրականացրել.
  2. Հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ փոխկապակցված համարվող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները, եթե հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ փոխկապակցված ճանաչված անձանց նախորդ հարկային տարվա կամ ընթացիկ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունների հանրագումարը գերազանցում է 115 միլիոն դրամը։

Առավել մանրամասն՝ կարող եք գրանցվել իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով