Քաղաքացի և վարչական մարմին իրավահարաբերությունների առանձնահատկությունները․ ՄԱՍ 1 - SOS LAW
Call Image

033-855551

[email protected]

Location Image

Tigran Petrosyan 32/8

ք․ Երևան, Դավթաշեն

Time Image

10։00

19։00

Քաղաքացի և վարչական մարմին իրավահարաբերությունների առանձնահատկությունները․ ՄԱՍ 1

Վարչական ակտ

Քանի որ ՀՀ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավական ուժ, նախ պետք է հասկանալ ինչպես են ՀՀ Սահմանադրությամբ կարգավորվում վարչական մարմինների լիազորությունները։ Մասնավորապես․

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Հոդվածի վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնելու, որ վարչական մարմինները ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ այլ օրենքներով լիազորված են կատարելու որոշակի գործողություններ։ Վեր հանելով ԼԻԱԶՈՐՎԱԾ  եզրույթի նշանակությունն՝ արձանագրենք, որ այն վարչական մարմնի համար նշանակում է և իրավունք, և պարտականություն։

Այսինքն, եթե վարչական մարմինը, օրինակ, լիազորված է իրավախախտում կատարած անձի նկատմամբ վարչական տույժ նշանակելու համար, ապա պարտավոր է տվյալ վարչական տույժը նշանակել։

Կան դեպքեր, երբ վարչական մարմինը որոշակիորեն ունի ընտրության այս կամ այն վարքագիծը դրսևորելու համար։ Այսինքն օրենքով միանշանակ սահմանված չի, թե տվյալ դեպքում վարչական մարմինը ինչպիսի վարքագիծ պետք է դրսևորի։ Նման դեպքերում վարչական մարմինը պետք է դրսևորի որոշակի վարքագիծ՝ առաջնորդվելով մարդու իրավունքներով, ինչպես նաև հանրային շահով։

Հաջորդ հոդվածում կանդրադառնանք այն հիմնական սկզբունքներին, որոնց հիման վրա ձևավորվում և իրականացվում է վարչարարությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով