Քաղաքացի և վարչական մարմին իրավահարաբերությունների առանձնահատկությունները․ ՄԱՍ 3 - SOS LAW
Call Image

033-855551

[email protected]

Location Image

Tigran Petrosyan 32/8

ք․ Երևան, Դավթաշեն

Time Image

10։00

19։00

Քաղաքացի և վարչական մարմին իրավահարաբերությունների առանձնահատկությունները․ ՄԱՍ 3

վարչական ակտ

Նախորդ հոդվածում անդրադարձանք վարչական մարմինների լիազորությունների իրականացման ընդհանուր սկզբունքներին։

Վարչական մարմիններն իրենց լիազորություններն իրականացնելիս պետք է հաշվի առնեն անձանց մի շարք իրավունքներ և օրինական շահեր։

Այս հոդվածում կանդրադառնանք դրանցից մեկին՝ լսված լինելու իրավունքին։

Նախ հասկանալու համար, թե վարչական մարմինը երբ պետք է ապահովի անձի՝ լսված լինելու իրավունքի իրացումը, պետք է անդրադառնանք վարչական վարույթի փուլերին։

«Վարչարարության հիմունքների վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

Վարչական վարույթը բաղկացած է միմյանց փոխկապակցված` վարույթի հարուցման, ընթացիկ և եզրափակիչ փուլերից:

Այսինքն, վարչական մարմինը՝ անձի դիմումի հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ հարուցելով վարչական վարույթ, որի վերջնական նպատակը վարչական ակտ ընդունելն է, պետք է համապատասխան փուլերով իրականացնի որոշ գործառույթներ։ Տվյալ պարագայում անձին լսելու գործառույթը վարչական մարմինը պետք է իրականացնի ընթացիք փուլում։

«Վարչարարության հիմունքների վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

Վարչական մարմինը վարչական վարույթի ընթացքում պարտավոր է վարույթի մասնակիցներին և նրանց ներկայացուցիչներին հնարավորություն տալ արտահայտվելու վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ:

Այս դրույթի մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար նշենք, որ երբ պետավտոտեսուչը կանգնեցնում է տրանսպորտային միջոցը՝ ենթադրյալ իրավախախտում կատարելու համար, և ներակայանալուց հետո բարձրաձայնում կատարված իրավախախտման մասին, կամ համապատասխան հարցադրում է կատարում՝ կատարված իրավախախտման վերաբերյալ վարորդի դիրքորոշումը կամ առարկությունը լսելու համար՝ ապահովում է վերոնշյալ դրութի՝ լսված լինելու իրավունքի իրացումը։

Քաղաքացիների իրավագիտակցության մակարդակը կարելի է գնահատել միջինից բարձր օրինակ այն դեպքում, երբ քաղաքացին գիտակցում է, որ երբ իրեն կանգնեցնում է ոստիկանը, առնվազն պետք է հաղթահարվի անձի՝ սահմանադրորեն ամրագրված ազատ տեղաշարժի իրավունքը։ Այսինքն անձին կամայականորեն չի թույլատրվում կանգնեցնել և ինչ որ հարցադրումներ կատարել, եթե չկան բավարար հիմքեր ինչպես փաստական, այնպես էլ օրենսդրական՝ նրա ազատ տեղաշարժվելու իրավունքը ժամանակավորապես սահմանափակելու համար։ Այս հարցին ավելի մանրամասն կանդրադառնանք մեկ այլ հոդվածում։

Այնուամենայնիվ, օրենքով նախատեսավծ են որոշ դեպքեր, երբ լսումներ կարող են չիրականացվել կամ չեն իրականացվում։ Կարևոր է արձանագրել տարբերությունը՝ կարող են չիրականացվել և չեն իրականացվում եզրույթների միջև։

Մասնավորապես․

«Վարչարարության հիմունքների վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝

Լսումներ կարող են չանցկացվել, եթե`

ա) վարչական վարույթի արդյունքում ընդունվելու է բարենպաստ վարչական ակտ, որը չի միջամտում այլ անձանց իրավունքների իրականացմանը, կամ վարչական ակտի հասցեատերը չի պնդում, որ լսումներ անցկացվեն.

բ) դիմումն ակնհայտ անհիմն է.

գ) ընդունվում է բանավոր վարչական ակտ:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝

Լսումներ չեն անցկացվում, եթե`

ա) անհրաժեշտություն է առաջանում անհապաղ ընդունելու վարչական ակտ, քանի որ հապաղումը կարող է հանգեցնել հանրության համար որևէ վտանգի առաջացման.

բ) ընդունվում է այլ ձևի վարչական ակտ:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝

4. Լսումներ չեն անցկացվում կամ կարող են չանցկացվել նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Վերոնշյալ 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերում նշված են այն դեպքերը, որոնց պարագայում համապատասխանաբար կարող են լսումներ չիրականացվել, չեն իրականացվում և օրենքով կարող են նախատեսվել։

Անդրադառնալով 4-րդ կետին, ուսումնասիրենք, օրինակ՝

«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեվեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը, որի համաձայն՝

Վարչական վարույթը բաղկացած է իրավախախտման հատկանիշների պարզման և վարչական ակտի ընդունման փուլերից:

Այսինքն այս օրենքով նախատեսված է վարչական վարույթի երկու փուլ, որտեղ բացակայում է ընթացիք փուլը, որի ընթացքում պետք է վարչական մարմինն ապահովեր անձի լսված լինելու իրավունքը, հետևաբար, տեսախցիկների և արագաչափ սարքերով հայտնաբերված իրավախախտումների հետ կապված վարչական գործերով վարչական մարմինը՝ ՀՀ Ոստիկանության չանապարահային ոստիկանություն ծառայությունը չի ապահովի անձի լսված լինելու իրավունքը՝ վարչական ակտ կայացնելիս։ Բայց երբ դուք ներկայացնում եք վերադասության բողոք՝ տվյալ վարչական ակտը վերացնելու պահանջով՝ համապատասխան մարմինը պարտավոր է ապահովել Ձեր լսված լինելու իրավունքը, քանի որ գործ ունենք այլ վարչական վարույթի հետ։

Հաջորդ հոդվածում կանդրադառնանք ապացույցների և ապացուցման պար

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով