SOSLAW ընկերության կողմից կազմակերպված դասընթացների մասնակցած իրավաբանները և փաստաբանները ստանում են հնարավորություն անդամագրվել ընկերությանը։
Ընկերության անդամագրված իրավաբանները և փաստաբաններն ունեն ընկերության կողմից իրականացվող բոլոր նախաձեռնություններից արտոնյալ պայմաններով օգտվելու հնարավորություն։
Ընկերությանն անդամագրված մասնակիցները հնարավորություն կունենան իրենց կողմից կատարված իրավական վերլուծությունները հրապարակել school.soslaw.am կայքում, որտեղ նախատեսվում է իրականացնել նաև քաղաքացի – իրավաբան քննարկումներ՝ ավելի դյուրացնելով իրավական խնդիրներ ունեցող անձանց և իրավաբանների/փաստաբանների կապի հաստատումը։