ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԻ ՆԱԽԱԳԾՄԱՆԸ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ - SOS LAW
Call Image

033-855551

[email protected]

Location Image

Tigran Petrosyan 32/8

ք․ Երևան, Դավթաշեն

Time Image

10։00

19։00

ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԻ ՆԱԽԱԳԾՄԱՆԸ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ


Օրեցօր ավելանում են բնակելի շենքերում տարբեր տեսակի խանութների, արտադրական տարածքների բացման դեպքերը, ինչի շուրջ բնակիչների մոտ առաջանում են բազմաթիվ հարցեր՝ կապված նմանատիպ կառույցների թույլտվության առկայության և դրանց օրինական լինելու հետ:

Սույն խնդրին անդրադարձել է ՀՀ քաղաքաշինության նախարարն իր N 93-Ն հրամանով, որով սահմանում է հետևյալը.

ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐՈՒՄ ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ ՏԵՂԱԴՐԵԼ.

1) քիմիական և այլ ապրանքների մասնագիտացված խանութներ, որոնց շահագործումը կարող է հանգեցնել բնակելի միջավայրի և օդի աղտոտմանը,

2) սենքեր1` հեղուկ գազերի, դյուրավառ և հեղուկ վառելանյութերի, պայթուցիկ նյութերի պահեստավորմամբ, որոնք կարող են պայթել և վառվել ջրի, օդի թթվածնի կամ միմյանց հետ շփման դեպքում,

3) աերոզոլային փաթեթավորման արտադրանքի, հրատեխնիկական արտադրատեսակների խանութներ,

4) սինթետիկ գորգերի, անվապահեստամասերի, դողերի և ավտոյուղերի վաճառքի խանութներ,

5) մասնագիտացված ձկան խանութներ, պահեստներ, այդ թվում` մեծածախ (կամ մանրամեծածախ) առևտրի, բացառությամբ շենքի բնակելի մասի տարհանման ելքերից մեկուսացված հասարակական նշանակության տարածքների կազմում ընդգրկված տարհանման ելքեր ունեցող պահեստային սենքերի (չի տարածվում ներկառուցված ավտոկայանատեղերի վրա),

6) ժամը 23.00-ից հետո աշխատանքային ռեժիմով գործող բոլոր կազմակերպությունները և խանութները (գործելու ժամանակի սահմանափակումները կարող են ճշգրտվել համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների կողմից), կենցաղսպասարկման կազմակերպություններ, որոնք օգտագործում են դյուրավառ նյութեր (բացի մինչև 300 մ2  ընդհանուր մակերեսով վարսավիրանոցներից և ժամացույցների վերանորոգման արհեստանոցներից), բաղնիքներ,

7) 50-ից ոչ ավելի տեղ ունեցող 250մ2  -ից ավելի ընդհանուր մակերեսով հասարակական սննդի և ժամանցի օբյեկտներ, բոլոր կազմակերպությունները, որտեղ օգտագործվում է երաժշտություն, այդ թվում` դիսկոտեկներ, պարի ստուդիաներ, թատրոններ, խաղատներ,

8) լվացքատներ և քիմմաքրման ծառայություններ (բացառությամբ՝ ընդունման կետերի և հերթափոխում մինչև 75կգ տարողությամբ ինքնասպասարկման լվացքատների): Հարմարավետության կարգով բազմաբնակարան շենքերում թույլատրվում է լվացքատները տեղադրել նկուղներում ու կիսանկուղային հարկերում,

9) 100մ2 -ից ավելի ընդհանուր մակերեսով ավտոմատ հեռախոսային կայաններ, հասարակական զուգարաններ, սգո ծառայությունների գրասենյակներ և խանութներ, ներկառուցված և կցակառույց տրանսֆորմատորային ենթակայաններ,

10) արտադրական տարածքներ, կլինիկական ախտորոշիչ և մանրէաբանական լաբորատորիաներ, բոլոր տեսակի դիսպանսերներ, դիսպանսերների և մասնավոր կլինիկաների ցերեկային ստացիոնարներ, վնասվածքաբանական կետեր, շտապ բժշկական օգնության ենթակայաններ, մաշկավեներոլոգիական, հոգեբուժական, ինֆեկցիոն-հակատուբերկուլոզային բժշկական ընդունարաններ և մագնիսական-ռեզոնանսային տոմոգրաֆիայի կաբինետներ: Թույլատրվում է տեղադրել ատամնատեխնիկական լաբորատորիաներ` սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին համապատասխան, ինչպես նաև տնայնագործական աշխատանքների կատարման համար սենքեր, այդ թվում` հաշմանդամների համար` գազային, փոշիացված, տաքացված կամ հալած վիճակում օժանդակ նյութերի բացակայությամբ: Ընդ որում, դյուրավառ և չվառվող նյութերով սենքերը պետք է շենքի բնակելի մասից առանձնացված լինեն հակահրդեհային պատնեշներով,

11) ռենտգեն կաբինետներ, ինչպես նաև բուժական կամ ախտորոշիչ սարքավորումներով և սարքերով սենքեր, որոնք սանիտարահիգիենիկ կանոններով սահմանված թույլատրելի մակարդակը գերազանցող իոնացնող ճառագայթման աղբյուրներ են հանդիսանում, անասնաբուժական կլինիկաներ և գրասենյակներ,

12) սինթետիկ գորգերի վաճառքի խանութները թույլատրվում է կցել բնակելի շենքերի REI 150 հրակայունության սահմանով պատերի խուլ մասերին:

 

1-պատող կոնստրուկցիաներով շենքի ներքին տարածք, որը ծառայում է տարբեր գործառույթների; սենյակ

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով