Ծառայություններ - SOS LAW
Call Image

033-855551

[email protected]

Location Image

Tigran Petrosyan 32/8

ք․ Երևան, Դավթաշեն

Time Image

10։00

19։00

Գրասենյակը հատկապես մատսնագիտացված է

-ընկերությունների

սպասարկման գործում

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

SOS LAW Գրասենյակը մատուցում է

  • քաղաքացիական
  • քրեական
  • վարչական
  • սնանկության

գործերով իրավաբանական և փաստաբանական ծառայություններ

  • Աշխատանքային իրավահարաբերություններ,
  • Քրեական իրավահարաբերություններ,
  • Վարչական իրավահարաբերություններ,
  • Սնանկության գործեր,
  • Ընտանեկան իրավահարաբերություններ,
  • Ժառանգության գործեր,
  • Հարկային մարմինների և հարկային օրենսդրության հետ կապված իրավահարաներություններ,
  • Ֆինանսական իրավահարաբերություններ,
  • Թվային տեխնոլոգիաների հետ կապված իրավահարաբերություններ,
  • Կորպորատիվ /բիզնես/ իրավահարաբերություններ,
  • Այլ իրավահարաբերություներ։
  • Ժառանգության հարցերով խորհրդատվություն/ժառանգության ընդունման կարգ և եղանակներ, ժառանգության բացման կարգ, ըստ օրենքի ժառանգություն և ըստ կտակի ժառանգություն, կտակի ձևակերպման, փոփոխման, վերացման կարգ, կտակի բացում, կտակի կատարում, կտակի անվավերություն, ժառանգական զանգված, ժառանգների հերթ, ժառանգությունից հրաժարում, ժառանգությունից մեկուսացում, ժառանգության պարտադիր բաժնի իրավունք, գույքի առանձին
    տեսակների ժառանգություն, ժառանգության բաժանում և այլ հարցեր/
  • Կտակի ձևակերպման իրավական աջակցություն,
  • Ժառանգության ձևակերպման հարցերով իրավական աջակցություն,
  • Ժառանգության հարցերով ներկայացուցչություն նոտարական գրասենյակներում և այլ պետական մարմիններում,
  • Ժառանգության հարցերով ներկայացուցչություն դատարանում,
  • Ժառանգության ընդունման բաց թողնված ժամկետների վերկագնման համար համապատասխան փաստաթղթերի կազմում,
  • Ժառանգության բաց թողնված ժամկետի վերականգնում դատական կարգով,
  • Ժառանգության պարտադիր բաժնի ապահովում՝ դատական կարգով,
  • Կտակի անվավերության հայցերով դատական ներկայացուցչություն,
  • Ժառանգությունից անարժան զավակներին մեկուսացնելու հայցերով դատական
    ներկայացուցչություն,
  • Ժառանգության ձևակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի ստանալու համար
    համապատասխան հարցումների կատարում,
  • Ժառանգության ձևակերպման համար անհրաժեշտ իրավաբանական փաստերի հաստատման
    գործերով դիմումների կազմում և ներկայացում դատարան,
  • Ժառանգության հետ կապված այլ իրավական հարցերով ծառայությունների տրամադրում:
  • Պայմանագրային իրավունքի ոլորտում խորհրդատվություն,
  •  Ցանկացած տեսակի պայմանագրերի՝ պայմանագրային դրույթների մշակում և պայմանագրերի կազմում,
  •  Նախնական և հիմնական պայմանագրերի, համաձայնագրերի կազմում, պայմանագրերի կետերի մշակում, դրանցում փոփոխություններ կատարելու նախագծերի պատրաստում,
  •  Պայմանագրի կամ դրա առանձին կետերի վերլուծություն և ռիսկայնության գնահատում,
  •  Պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման կազմակերպում,
  •  Պայմանագրային պարտավորությունների կատարման ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացում,
  •  Պայմանագրի կնքման ողջ գործընթացում իրավաբանական ուղեկցում,
  •  Բանակցությունների կազմակերպում, վարում, մասնակցություն,
  •  Պայմանագրից ծագող վեճերի լուծում հաշտարարության /մեդիացիա/ միջոցով:
  • Վարչական իրավահարաբերությունների հետ կապված հարցերով խորհրդատվություն,
  • Ճանապարհային երթևեկության ոլորտում վարչական պատասխանատվության  վերաբերյալ ակտերի բողոքակում վերադասության և/կամ դատական կարգով,
  • Ձեռնարկատիրական գործունենության հետ կապված վարչական պատասխանատվության ակտերի բողոքարկում վերադասության և / կամ դատական կարգով,
  • Վարչական պատասխանատվության այլ ակտերի բողոքարկում վերադասության և/կամ դատական կարգով,
  • Ներկայացուցչություն վարչական վարույթի շրջանակներում,
  • Վարչական մարմինների գործողության և/կամ անգործության վիճարկում վերադասության և դատական կարգով,
  • Վարչական մարմինների գործողության և/կամ անգործության հետևանքով կրած վնասների հետ կապված ծասխերի փոխահատուցման պահանջների իրավական ձևակերպում և դատական ներկայացուցչություն,
  • Վիճարկման, պարտավորեցման, գործողության կատարման, ճանաչման հայցերի  կազմում և դրանց ներկայացում դատարան,
  • Վարչական գործերով հայցադիմումների պատասխանների, միջնորդությունների  և այլ դատավարական փաստաղթղերի կազմում և ներկայացում դատարան,
  • Վարչական գործերով վերաքննիչ և վճռաբեկ բողոքների, ինչպես նաև դրանց պատասխանների և այլ անհրաժեշտ իրավական փաստաթղթերի կազմում,
  • Վարչական իրավունքի հարցերով դատական ներկայացուցչություն ՀՀ Վարչական դատարանում, Վերաքննիչ վարչական դատարանում և ՀՀ Վճռաբեկ դատարանում:
  • Աշխատանքային իրավունքի հարցերի վերաբերյալ խորհրդատվություն
  • Աշխատանքային պայմանագրերի, հրամանների և աշխատանքային իրավահարաբերությունների հետ կապված այլ փաստաթղթերի կազմում
  • Աշխատանքի ընդունման, աշխատողների վերապատրաստման հարցաշարերի ու կանոնակարգերի մշակում և ներդրում,
  • Աշխատողների անձնական տվյալների պաշտպանության համակարգի ներդրում,
  • Գործատուի իրավունքների և օրինական շահերի արտադատական և դատական պաշտպանություն,
  • Գործատուի համար աշխատանքային հարաբերությունները կարգավորող ներքին իրավական ակտերի կազմում,
  • Ներքին կարգապահապական կանոնների և կարգապահական տույժերի մշակում,
  • Գործատուի համար՝ հաստիքացուցակի մշակում և կազմում,
  • Գործատուի բարի համբավը վերականգնելու հայցերով դատական ներկայացուցչություն,
  • Աշխատանքային պայմանագրերի լուծման կարգի մշակում և իրավական կարգավորում,
  • Աշխատողի իրավունքների և օրինական շահերի արտադատական և դատական պաշտպանություն,
  • Աշխատողի աշխատանքային իրավունքների պաշտպանություն,
  • Աշխատողի խախտված իրավունքների(չվճարված աշխատավարձ, չտրամադրված արձակուրդ, արտաժամյա աշխատանքի համար չվճարված գումար և այլն) վերականգնում, գործատուից տուժանքների բռնագանձում՝ աշխատանքային պայմանագրի գործողության ընթացքում և դրա ավարտից հետո, Աշխատանքից ապօրինի ազատված աշխատողի աշխատանքի վերականգնման և տուժանքի վճարման հայցերով դատական ներկայացուցչություն,
  • Աշխատանքային հարաբերությունների ոլորտում իրավական աուդիտի և ռիսկերի գնահատման իրականացում,
  • Կազմակերպությունների կադրային քաղաքականության՝ իրավական աջակցում, օրենսդրության պահանջներին համապատասխանեցում,
  • Աշխատանքային պայմանագրերի և այլ փաստաթղթերի իրավական փորձաքննություն ու առաջարկությունների կազմում,
  • Աշխատանքային վեճերով բանակցությունների կազմակերպում և անցկացում։
  • Ընկերության կամ կազմակերոպթյան կազմակերպաիրավական ձևի /ՍՊԸ, ՓԲԸ, ԲԲԸ և այլն/ ընտրության հարցում աջակցություն,
  • Ընկերության գրանցման /հիմնադրման/ և վերագրանցման փաստաթղթերի պատրաստում,
  • Ընկերության պետական գրանցման, վերակազմակերպման, կազմակերպաիրավական ձևի փոփոխության փուլում իրավական աջակցություն և ներկայացուցչություն համապատասխան պետական մարմիններում,
  • Ընկերության կանոնադրության, ներքին իրավական ակտերի և այլ կորպորատիվ փաստաթղթերի /ընդհանուր ժողովի որոշումներ, գործադիր մարմնի որոշումներ, բաժնետերերի համաձայնագրեր և այլն/ պատրաստում և մշակում,
  • Ընկերության ամբողջ փաստաթղթաշրջանառության վարում և ՀՀ օրենսդրությանը
    համապատասխանեցում,
  • Ընկերության իրավունքների և շահերի դատական ներկայացուցչություն,
  • Ընկերությունների միացումների և միաձուլումների իրականացմանն իրավական աջակցության տրամադրում,
  • Ընկերությունից մեկ կամ մի քանի ընկերությունների առնանձացման կազմակերպման իրավական աջակցություն։
  • Պարտքի վերաբերյալ պարտապաններին գրավոր ծանուցում և վճարման առաջարկների ներկայացում,
  •  Պարտապանների հետ բանակցությունների վարում,
  •  Պարտքի մարման ժամանակացույցերի կազմում,
  •  Պարտքի մարման պարտավորագրերի կազմում,
  •  Պարտքի գումարի հաստատմանն ուղղված գործողությունների իրականացում,
  •  Պարտքերի հավաքագրման նպատակով վճարման կարգադրությունների, դատական հայցերի կազմում և ներկայացում դատարան,
  •  Դատական ակտերի հարկադիր կատարման ընթացքում պարտքի գումարների բռնագանձմանն ուղղված գործողությունների կատարում,
  •  Պարտքերի հավաքագրմանն ու գումարների բռնագանձմանն ուղղված այլ անհրաժեշտ գործողությունների կատարում:
  •  Հարկային մարիմինների որոշումների, դրսևորած անգործության բողոքարկում վերադասության կարգով
  •  Հարկային մարիմինների որոշումների, դրսևորած անգործության բողոքարկում դատական կարգով
  •  Հարկատուի շահերի ներկայացում վարչական վարույթի շրջանակներում
  •  Ավել վճարված հարկերի վերադարձման / հաշվանցման համար անհրաժեշտ գործողությունների կատարում
  •  Հարկային օպտիմալացմանն ուղղված միջոցառումների իրականացում
  •  Մասնակցություն հարկային մարմինների կողմից իրականացվող ստուգումներին
  •  Հարկատուի շահերի պաշտպանություն:
  • Ֆիզիկական անձին սնանկ ճանաչելու դատական գործընթացի ապահովում,
  • Իրավաբանական անձին սնանկ ճանաչելու դատական գործընթացի ապահովում,
  • Ֆիզիկական և իրավաբանական անձանց սնանկության վարույթում իրավաբանական սպասարկում,
  • Սնանկության գործով կառավարչի գործողությունների նկատմամբ իրավական վերահսկողության ապահովում,
  • Սնանկության գործով կառավարչի ոչ իրավաչափ գործողությունների վիճարկում,
  • Սնանկության գործով կառավարչին սնանկության վարույթի ընթացքում իրավաբանական աջակցության տրամադրում,
  • Սնանկ ճանաչված անձանց առողջացմանն ուղղված իրավաբանական աջակցություն,
  • Սնանկ ճանաչված կազմակերպության պարտատերերի շահերի ներկայացում,
  • Սնանկ ճանաչված կազմակերպության շահերի ներկայացում պետական, տեղական ինքնակառավարման և ոչ պետական մարմիններում և դատարաններում
  • Սնանկ ճանաչված ընկերության պարտքերի հավաքագրում,
  • Սնանկ ճանաչված կազմակերպության շահերի ներկայացում պարտատերի ժողովի ընացքում,
  • Սնանկ ճանաչված կազմակերպության պարտատերերի շահերի ներկայացում պարտատերերի ժողովի ընթացքում,
  • Սնանկության գործընթացում ի հայտ եկող իրավական խնդիրներով իրավաբանական ծառայությունների տրամադրում:
  • Փաստաբանական հարցումների իրականացում,
  • Դիմումների, բողոքների կամ այլ փաստաթղթերի կազմում,
  • Պայմանագրային դրությների մեկնաբանում,
  • Պայմանագրային դրույթների վերաբերյալ իրավական ռիսկերի գնահատում և ներկայացում,
  • Պայմանագրային դրույթների փոփոխության վերաբերյալ առաջարկների ներկայացում,
  • Բանակցությունների վարում,
  • Ձեր իրավունքների և շահերի ներկայացում,
  • Հնարավոր հետագա դատական պաշտպանության հնարավորությունների գնահատում:
  • Ապրանքների մաքսային ձևակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմում և ներկայացում,
  • Ապրանքների մաքսային ձևակերպման հարցերով իրավական աջակցություն,
  • Բռնագանձված կամ հավելյալ վճարված մաքսատուրքի  հաշվանցման կամ վերադարձման համար դիմումների ներկայացում,
  • Մաքսային մարմինների որոշումների /պատասխանատվության ենթարկելու, տուգանքի նշանակում և այլն/, գործողությունների և անգործության  բողոքարկում վերադասության և / կամ դատական կարգով,
  • Մաքսային իրավունքի հարցերով դատական ներկայացուցչություն,
  • Կատարողական վարույթ-Դատական ակտերի հարկադիր կատարման վերաբերյալ խորհրդատվություն,
  • Կատարողական վարույթի նյութերի ուսումնասիրում և դատական ակտի իրագործման հեռանկառների գնահատում,
  • Կատարողական վարույթի հարուցմանն ուղղված գործողությունների կատարում,
  • Կատարողական թերթի կատարման ներկայացնելու ժամկետների վերականգնման, կատաորղական թերթի կրկնօրինակ տալու  համար դիմումների կազմում և ներկայացում դատարան,
  • Դատական ակտի կատարման հետաձգման, տարաժամկետման,  կատարման եղանակի և կարգի փոփոխման համար դիմումների կազմում և ներկայացում դատարան,
  • Ներկայացուցչություն կատարողական վարույթի շրջանակներում,
  • Հարկադիր կատարողի գործողությունների կամ անգործության՝ իրավական գնահատում,
  • Հարկադիր կատարողի գործողությունների / անգործության, որոշումների բողոքարկում վերադասության կարգով,
  • Հարկադիր կատարողի գործողությունների / անգործության, որոշումների բողոքարկում դատական կարգով,
  • Գույքն արգելանքից հանելու համար անհրաժեշտ գործողությունների իրականացում և փաստաթղթերի կազմում,
  • Կատարողական վարույթի ընթացքում վարույթի մյուս կողմի հետ բանակցությունների վարում,
  • Կատարողական վարույթի ընացքում առաջացած ցանկացած հարցով իրավաբանական ծառայությունների տրամադրում:
  • Հեղինակային իրավունքի հարցերով խորհրդատվություն,
  • Հեղինակային իրավունքների գրանցում,
  • Լիցենզիայի, իրավունքների փոխանցման, օգտագործման և այլ պայմանագրերի կազմում,
  • Հեղինակային և հարակից իրավունքների խախտման դեպքերի մոնիտորինգ,
  • Հեղինակայի և հարակից իրավունքների վեճերով դատական ներկայացուցչություն,
  • Մտավոր սեփականության իրավունքի օբյեկտի նկատմամբ իրավունքների գրանցման գործընթացի ուղեկցում,
  • Հեղինակային իրավունքի ոտնահարման գործերով ապացույցների հավաքագորում,
  • Ոտնահարված կամ խախտված հեղինակային իրավունքների վերականգնում:
  •