Տուգանային միավորներ՝ երթևեկության կանոնները խախտած վարորդների նկատմամբ - SOS LAW
Call Image

033-855551

[email protected]

Location Image

Tigran Petrosyan 32/8

ք․ Երևան, Դավթաշեն

Time Image

10։00

19։00

Տուգանային միավորներ՝ երթևեկության կանոնները խախտած վարորդների նկատմամբ


Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին ՀՀ-ում վարորդական վկայական ստանալու օրվանից (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ժամկետն ավարտվելու օրվանից) մեկ տարի ժամկետով տրվում է 9 միավոր: Այլ պետությունում ստացած վարորդական վկայական ունեցող և բնակչության պետական ռեգիստրում հաշվառված օտարերկրացուն միավորները տրվում են բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելու օրվանից (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ժամկետն ավարտվելու օրվանից): Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին յուրաքանչյուր հաջորդ մեկ տարի ժամանակահատվածի համար տրվում է 9 միավոր, և նախորդ տարվա միավորների մնացորդը չի փոխանցվում հաջորդ տարի: Ճանապարհային երթևեկության կանոնների խախտում ամրագրելու դեպքում, վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ տարում (մեկ տարի ժամանակահատվածում) տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով հանվում են համապատասխան իրավախախտման համար սահմանված տուգանային միավորները: Եթե վարչական իրավախախտման համար նախատեսված տուգանային միավորի և տվյալ տարում վարորդի նկատմամբ կիրառված տուգանային միավորների հանրագումարը կազմում է 9 կամ ավելի միավոր` առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցում` վեց ամիս ժամկետով: Այս ամենով հանդերձ, օրենքում առկա են մի շարք բացեր, ինչպիսին են, օրինակ՝ վարչական ակտերի բողոքարկման ժամկետը հաշվի չառնելը։ Ուստի,

եթե Դուք հանդիպել եք նման խնդրի, և ոստիկանության ծառայողի կողմից կազմվել է ակտ՝ 6 ամսով Ձեզ վարելու իրավունքից զրկելու մասին, մի հուսահատվեք և դիմեք մեր իրավաբաններին վերոհիշյալ հարցին լուծում տալու համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով